Հաղորդագրություն երգիչ Մեսիա Կարապետյանի մասին:
- guitarapprentice.net
- 29 nov 2017
- 2 minuten om te lezen

Մեսիա Կարապետյանը Ամստերդամաբնակ երգիչ/երգահան է, ով ծնվել է Իրաքում, բայց արմատներով հայ է։ Հենց նրա հայրենիքը դարձավ ելակետ գեղեցիկ երգագրության համար, քանի որ Մեսիան լայն ճանաչում գտավ իր հայ ավանդական հարսանեկան երգերի շնորհիվ։
Իր նշանակալի տաղանդը թույլ տվեց շահել բազմաթիվ երկրպագուների սրտեր ամբողջ աշխարհում։ Նա թողարկեց երկու ալբոմ և ելույթ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, որոնց թվում են Հայաստանը, Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հորդանանը, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները։ Երաժշտական քննադատները փաստում են, որ “նա ուրիշ է”, քանզի կարողացավ հասնել մի բանի, որը կարծես անհնար էր թվում, և նրա արվեստը նման է ավանդական երաժշտական ոճի՝ համեմված ժամանակակից նուրբ տարրերով, ինչն էլ դարձնում է Մեսիային ակտուալ արտիստ։
Մեսիայի յուրահատուկ ձայնը կարողացավ ձևավորել երկրպագուների հսկայական բանակ: Մեսիան ունի մեծ թվով հետևորդներ բոլոր սոցիալական կայքերում, որտեղ նա կարողանում է հաջողությամբ ակտիվ լինել և կիսվել իր կարիերայի և կյանքի մասին նորություններով։ Նրա երաժշտությունը հասանելի է բոլոր աութլեթ/թվային հարթակներում, ինչպիսիք են՝ Spotify, Apple Music և Deezer. Նրա աշխատանքները կարելի է գտնել նաև YouTube-ում, որտեղ նա ունի իր անձնական էջը։
Նրա երգերը սովորաբար սիրո մասին են, և հաճախ հնչում են հայկական հարսանիքների ընթացքում, որտեղ երգիչը սիրով ելույթ է ունենում։ Հայտնի է, որ հայկական հարսանիքների անբաժանելի մասն են կազմում երաժշտությունն ու դրան լրացվող պարերը, և Մեսիայի երգերը կարողանում են հաջողությամբ համեմել այդպիսի առիթները: Նրա երգերի բառերը արտասովոր են, ինչի պատճառով էլ հասարակության շրջանում լայն տարածում են ստանում և արժանանում բարձր գնահատականի։
Մեսիայի տաղանդը անակնկալ չեր նրանց համար, ովքեր գիտեին նրա հորեղբորը՝ Կրիստոֆեր Կարապետյանին, ով նույնպես մեծ երաժիշտ է և հայտնի է դառել իր արևմտյան և արևելյան մոտիվները միաձուլելու տաղանդով, ինչպես նաև ավանդական իրաքյան երգերով, որտեղ էլ, հավանաբար, Մեսիան ժառանգել է իր սերն ու ձգտումը դեպի ավանդական երաժշտություն։
Մեսիան նաև հաճախ երախտագիտական խոսքեր է ուղղում իր ընտանիքի անդամներին, ովքեր շատ են օգնել երիտասարդ երգչին և ուղղորդել նրան փայլուն կարիերայում։
Անձնական կյանքում, Մեսիան ամենից վեր արժևորում է սերն ու ընտանիքը։ Չնայած երիտասարդ տարիքին, նա վերջերս ամուսնացավ Հասմիկ Գաբրիելյանի հետ, սքանչելի մի կին, ով Ռուսաստանում ծնված հայ է և ում հետ Մեսիան խոստացել է անցկացնել իր կյանքի մնացած բոլոր տարիները։
Նրա երաժշտության մեծ մասում Դուք կարող եք լսել ավանդականի հանդիպումը ժամանակակիցի հետ, ինչի արդյունքում ստացվում է մի ձայն, որը միայն հիացմունք է առաջացնում։
Comments